Հոդված 9. Չվացուցակի հաստատումը
Հոդված 9. Չվացուցակի հաստատումը
Պայմանավորվող կողմերից որևէ մեկի նշանակած ավիաընկերությունը պետք է ցանկացած համաձայնեցված հաղորդակցություն/ներ) իրականացնելու պահից առնվազն 60 (վաթսուն) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնի իր առաջարկած չվացուցակը: Այդ չվացուցակում պետք է նշված լինի հաղորդակցության և օգտագործվող օդանավի տեսակը, թռիչքների երթուղին և այլ համապատասխան տեղեկություններ: Այս կարգը պետք է կիրառվի նաև հետագա ցանկացած փոփոխությունների դեպքում: Հատուկ դեպքերում ժամանակի նշված սահմանափակումը կարող է կրճատվել վերոհիշյալ իշխանությունների համաձայնությամբ: