Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակներով.

1. «Պայմանավորվող կողմի ներդրող» նշանակում է`

ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը, համաձայն Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրության, հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի,

բ) ցանկացած ձեռնարկություն, որը հիմնված կամ կազմավորված է համաձայն Պայմանավորվող կողմի կիրառվող օրենսդրության և, համապատասխանաբար, կատարում է կամ կատարել է ներդրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

2. «Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից արված ներդրում» նշանակում է` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ակտիվների բոլոր այն տեսակները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի տիրապետման կամ հսկողության ներքո` ներառյալ.

ա) առաջին Պայմանավորվող կողմի կիրառվող օրենսդրության շրջանակներում հիմնված կամ կազմավորված ձեռնարկությունը,

բ) բաժնետոմսերը, արժեթղթերը և սույն կետի «ա» ենթակետում նշված ձեռնարկությունում հավասար մասնակցության այլ ձևերը և այդ մասնակցությունից բխող իրավունքները,

գ) պարտատոմսերը, պարտքի հանձնառությունները, փոխառություններն ու պարտքի այլ տեսակները և պարտքից բխող իրավունքները,

դ) օրենսդրությամբ, իրավասու պետական մարմնի ադմինիստրատիվ ակտով կամ կոնտրակտով տրամադրված ցանկացած իրավունք` ներառյալ իրականացման համար պարտադիր կոնտրակտները (turnkey contracts), բնական պաշարների որոնման, հետազոտման և շահագործման կոնցեսիաները,

ե) դրամական պահանջները և պահանջները տնտեսական արժեք ներկայացնող կոնտրակտի կատարման նկատմամբ,

զ) մտավոր սեփականության իրավունքները, ինչպես որ սահմանված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո կնքված բազմակողմ համաձայնագրերում, ներառյալ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքները, ինչպիսիք են առևտրական ապրանքանիշերը, արտոնագրերը, արդյունաբերական ձևավորումը և տեխնիկական գործընթացները, «նոուհաուն» և առևտրական գաղտնիքները, առևտրական անվանումները և բարի համբավը,

է) ցանկացած այլ շարժական կամ անշարժ գույք կամ դրա հետ կապված ցանկացած գույքային իրավունքները, ինչպիսիք են վարձակալությունը, գրավադրությունը, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը կամ ուրիշի գույքից և դրա շահույթից օգտվելու իրավունքը:

3. «Ձեռնարկություն» տերմինը նշանակում է` իրավաբանական անձ կամ այլ ցանկացած կազմակերպություն, հիմնված կամ կազմավորված Պայմանավորվող Կողմի կիրառվող օրենսդրության շրջանակներում, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ պետության հսկողության ներքո գտնվող, ներառյալ կորպորացիան, տրեստը, ընկերությունը, բացառիկ սեփականությունը, ձեռնարկության մասնաճյուղը, համատեղ ձեռնարկությունը կամ ասոցիացիան:

4. «Եկամուտներ» տերմինը նշանակում է` ներդրման արդյունքում գոյացած հասույթը, մասնավորապես` շահույթները, տոկոսավճարները, կապիտալից ստացված եկամուտները, շահաբաժինները, ռոյալթիները, արտոնագրերի հետ կապված վճարները և այլ վճարումներ:

5. «Առանց ուշացումների» տերմինը նշանակում է` այնպիսի ժամանակահատված, որը սովորաբար պահանջվում է վճարումների փոխանցումների համար անհրաժեշտ ձևակերպումները կատարելու համար: Այս ժամանակահատվածը փոխհատուցման վճարումների համար պետք է սկսվի օտարման օրվանից, իսկ վճարումների փոխանցումների համար` այն օրվանից, երբ փոխանցման համար դիմում է ներկայացվել: Ամեն դեպքում այն չպետք է գերազանցի մեկ ամիս ժամկետը:

6. «Տարածք» տերմինը նշանակում է` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար` իր ինքնիշխանության տակ գտնվող ցամաքը, ներքին ջրերը, ծովային և օդային տարածքները` ներառյալ սահմանափակ մուտքի իրավունքով տնտեսական գոտին և մայրցամաքային շելֆը, որտեղ Պայմանավորվող կողմը, միջազգային իրավունքի համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։