Հոդված 6. Վնասների փոխհատուցում
Հոդված 6. Վնասների փոխհատուցում
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողին, որը իր ներդրման հետ կապված վնասներ է կրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, արտակարգ իրավիճակի, հեղափոխության, ապստամբության, քաղաքացիական անկարգությունների կամ որևէ այլ նմանատիպ իրադարձությունների կամ անվերահսկելի գործողությունների (acts of God) կամ անհաղթահարելի ուժի (force majeure) պատճառով, վերջին Պայմանավորվող կողմը պետք է ապահովի կորուստների վերականգնում, վնասների հատուցում կամ որևէ այլ ձևի լուծում, ցուցաբերի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն վերաբերմունքն է, որը նա ցուցաբերում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, որը ավելի բարենպաստ է ներդրողի համար:
2. Մի Պայմանավորվող կողմի ներդրողին, որը կորուստ է կրել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրադարձություններից մեկի պատճառով, որը հետևանք է`
ա) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից ներդրումը ամբողջությամբ կամ մասամբ բռնագրավելու, կամ
բ) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից ներդրումը ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու, որը տվյալ պահի անհրաժեշտությունից չի բխել, այդ մյուս Պայմանավորվող կողմը ամեն դեպքում պետք է ապահովի վնասի վերականգնում կամ տրամադրի համարժեք փոխհատուցում: Այս ենթատեքստում կասկածներից խուսափելու համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պարտավորությունները պետք է կատարի ընդհանուր միջազգային իրավունքին համապատասխան: