Հոդված 19. Դատավարության նախաձեռնումը
Հոդված 19. Դատավարության նախաձեռնումը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի խնդրանքով կարող է լուծման համար ներկայացվել միջնորդ դատարան մյուս Պայմանավորվող կողմին նման խնդրանքի մասին ծանուցելուց հետո վաթսուն օրվանից ոչ շուտ:
2. Սույն մասի համաձայն` Պայմանավորվող կողմը չի կարող սկսել դատավարություն այն վեճի կապակցությամբ, որը վերաբերում է ներդրողի այն իրավունքների խախտմանը, որի լուծման համար այդ ներդրողը դիմել է միջնորդ դատարան, համաձայն սույն Համաձայնագրի 2-րդ գլխի 1-ին մասի, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի հետևել այդ վեճի վերաբերյալ միջնորդ դատարանի որոշմանը և չի կատարել այն, կամ այդ դատավարությունը ավարտվել է առանց ներդրողի հայցի վերաբերյալ միջնորդ դատարանի կողմից որոշում կայացվելու: