Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Փոխանցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Փոխանցումներ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի դեպի իր տարածք և իր տարածքից դուրս առանց ուշացման մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրման հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումը: Նման փոխանցումները պետք է ներառեն, մասնավորապես`

ա) ներդրման պահպանման կամ ընդլայնման համար սկզբնական կապիտալը և լրացուցիչ գումարները,

բ) եկամուտները,

գ) կոնտրակտից բխող վճարումները` ներառյալ վարկային համաձայնագիրը,

դ) ներդրման ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացվող միջոցները,

ե) սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման վճարումները,

զ) վեճի լուծումից բխող վճարումները,

է) ներդրումների հետ կապված ծրագրերում ընդգրկված օտարերկրյա անձնակազմի աշխատավարձը և այլ վարձատրությունները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հետագայում պետք է երաշխավորի, որ նման փոխանցումները կարող են իրականացվել ազատ փոխարկելի տարադրամով` այն Պայմանավորվող կողմի տարածքում փոխանցման օրը գերակայող տարադրամի շուկայական ընթացագնով, որի տարածքից փոխանցումը կատարվում է: Բանկային վճարները պետք է լինեն արդար և հավասար:

3. Տարադրամի փոխանակման շուկայի բացակայության դեպքում պետք է օգտագործվի պարտքային հատուկ իրավունքներին (Special Drawing Rights) փոխարկվող տարադրամների փոխարկման համար տարադրամի վերջին ընթացագինը:

4. Չնայած սույն հոդվածի 1-ից 3-րդ կետերին` Պայմանավորվող կողմը կարող է թույլ չտալ փոխանցում կատարելը` բարեխղճորեն, հավասարապես և ոչ խտրականորեն կիրառելով արժեթղթերի թողարկման, դրանց առք ու վաճառքի և գործարքների, ապրանքների նախապես գնման վերաբերյալ կոնտրակտների (futures) և համաձայնագրերի (derivatives), փոխանցման զեկույցների կամ հաշվետվությունների, քրեական գործերի (ներառյալ` հարկային խնդիրների) վերաբերյալ գործերի հետ կապված և վարչական կամ դատական գործընթացներում գտնվող հրամաններից կամ վճիռներից բխող և համապատասխան օրենքներով ու կանոններով վարկատուներին տրված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները` պայմանով, որ վերջիններս և դրանց կիրառումը չպետք է օգտագործվեն որպես Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումից խուսափելու հնարավորություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։