Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և ընդունումը
Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և ընդունումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ընդունի և խրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները` համաձայն իր օրենքների և կանոնների:
2. Ցանկացած հաջորդականություն, որի դեպքում ակտիվները ներդրվում կամ վերաներդրվում են, չպետք է փոփոխի ներդրումների բնույթը` պայմանով, որ այդ հաջորդականությունը համապատասխանի այն Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին, որի տարածքում կատարվել են ներդրումները: