Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Համապատասխան տեղեկության տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Համապատասխան տեղեկության տրամադրումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անհապաղ հրապարակի կամ այլ կերպ հանրամատչելի դարձնի իր օրենքները, նորմերը, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի գործողության վրա:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անհապաղ պատասխանի որոշակի հարցերին և խնդրանքի դեպքում մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի տեղեկություններ սույն հոդվածի 1-ին կետում նշված հարցերի վերաբերյալ:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկից չպետք է պահանջվի տրամադրել կամ մատչելի դարձնել առանձին ներդրողներին կամ ներդրումներին վերաբերող տեղեկատվություն, որի հրապարակումը կխոչընդոտի օրենսդրության կիրառմանը կամ կհակասի գաղտնիությունը պաշտպանող իր օրենքներին և կանոններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։