Հոդված 12. Վեճերի լուծման ուղիները և ժամկետները
Հոդված 12. Վեճերի լուծման ուղիները և ժամկետները
1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերը հնարավորության դեպքում պետք է լուծվեն բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով: Եթե վերոհիշյալ եղանակով վեճը լուծում չի ստանում, ապա ներդրողը այն լուծելու համար կարող է իր ընտրությամբ ներկայացնել`
ա) վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի իրավասու դատարան կամ այն ներկայացնել վարչական կարգով լուծելու համար,
բ) համաձայն որևէ կիրառելի, նախկինում ծագած վեճի կարգավորման ընթացակարգի, կամ
գ) սույն հոդվածին համապատասխան`
1) Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (այսուհետև` Կենտրոն), որը հիմնված է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի վրա (այսուհետև` ՆՎՎԿՄԿ կոնվենցիա), եթե վեճի կողմ հանդիսացող ներդրողի Պայմանավորվող կողմը և մյուս Պայմանավորվող կողմը ՆՎՎԿՄԿ կոնվենցիայի կողմ են հանդիսանում,
2) Կենտրոն, դրա քարտուղարության կողմից իրականացվող ընթացակարգերի կարգավորման լրացուցիչ պայմանները կարգավորող կանոնների համաձայն, եթե վեճի կողմ հանդիսացող ներդրողի Պայմանավորվող կողմը կամ մյուս Պայմանավորվող կողմը, բայց ոչ երկուսը, ՆՎՎԿՄԿ կոնվենցիայի կողմ է,
3) առանձին միջնորդ դատավորի կամ հատուկ (ad hoc) միջնորդ դատարանին, որը ստեղծված է Միավորված ազգերի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հաշտեցման մասին կանոններին համապատասխան,
4) Առևտրի միջազգային պալատին, նրա` դատավարության վարույթի կանոնների համաձայն, առանձին միջնորդ դատավորի կամ հատուկ (ad hoc) միջնորդ դատարանի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` վեճը կարող է լուծման ներկայացվել վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմին դրա մասին ծանուցելու օրվանից վաթսուն օր հետո, բայց ոչ ուշ, քան երեք տարի` սկսած այն օրվանից, երբ ներդրողը ստացել է կամ պետք է ստանար վեճի հանգեցրած իրադարձությունների վերաբերյալ ծանուցում: