ՆԵՐԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Հոդված 13. Պայմանավորվող կողմի համաձայնությունը
Հոդված 13. Պայմանավորվող կողմի համաձայնությունը
1. Սույնով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անվերապահորեն համաձայնում է վեճը կարգավորման համար ներկայացնել միջազգային միջնորդ դատարանի կարգավորմանը` սույն մասին համապատասխան: Սակայն վեճը չի կարող ներկայացվել միջազգային միջնորդ դատարանի կարգավորմանը, եթե Պայմանավորվող կողմերից մեկի դատարանը կայացրել է իր որոշումը վեճի վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված համաձայնությունը նշանակում է, որ ներքին վարչական կամ դատական պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը պետք է սպառված լինի: