Հոդված 17. Միջնորդ դատարանի որոշումները և դրանց կատարումը
Հոդված 17. Միջնորդ դատարանի որոշումները և դրանց կատարումը
1. Արբիտրաժային դատարանի որոշումները, որոնք կարող են ներառել նաև տոկոսների վերաբերյալ որոշումներ, պետք է լինեն վերջնական և պարտադիր վիճող կողմերի համար և կարող են նախատեսել պատասխանատվությունից ազատելու հետևյալ ձևերը`
ա) հայտարարություն այն մասին, որ Պայմանավորվող կողմը ի վիճակի չէ կատարելու սույն Համաձայնագրում նշված իր պարտավորությունները,
բ) դրամական փոխհատուցում, որը պետք է ներառի այն տոկոսները, որոնք առաջացել են կորուստը կամ վնասը առաջանալու պահից մինչև փոխհատուցումը վճարելու պահը,
գ) համապատասխան դեպքերում վնասի համարժեք փոխհատուցում` պայմանով, որ երբ նման փոխհատուցումը ռեալ չէ, Պայմանավորվող կողմը դրա փոխարեն կարող է վճարել դրամական փոխհատուցում, և
դ) վեճում ներգրավված կողմերի համաձայնությամբ` պատասխանատվությունից ազատելու այլ ձևեր:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի պայմաններ սույն հոդվածում նշված` իր վերաբերյալ կայացված որոշումների արդյունավետ կատարման համար և պետք է առանց ուշացման կատարի ցանկացած նման որոշում, որը կայացվել է դատավարության ժամանակ: