Հոդված 20. Միջնորդ դատարանի կազմավորումը
Հոդված 20. Միջնորդ դատարանի կազմավորումը
1. Հատուկ (ad hoc) միջնորդ դատարանը պետք է ստեղծվի հետևյալ կերպ. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի մեկ անդամի, և այդ երկու անդամները պետք է համաձայնության գան երրորդ պետության քաղաքացի հանդիսացող անձի նախագահ նշանակելու վերաբերյալ: Նախագահը պետք է լինի այնպիսի երկրի քաղաքացի, որը դիվանագիտական հարաբերություններ ունի Պայմանավորվող կողմերի հետ: Այդ անդամները պետք է նշանակվեն երկու (2) ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ մի Պայմանավորվող կողմը տեղեկացրել է մյուս Պայմանավորվող կողմին վեճը միջնորդ դատարան ներկայացնելու մտադրության մասին: Միջնորդ դատարանի նախագահը պետք է նշանակվի հաջորդ երկու (2) ամսվա ընթացքում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետները չեն պահպանվում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, համապատասխան համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար:
Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի, կամ եթե նա չի կարող կատարել վերոհիշյալ նշանակումները, ապա անհրաժեշտ նշանակումները նույն պայմաններով կատարելու համար պետք է հրավիրվի Արդարադատության միջազգային դատարանի ավագության կարգով հաջորդ անդամը:
3. Միջնորդ դատարանի անդամները պետք է լինեն անկախ և անկողմնակալ: