Հոդված 22. Միջնորդ դատարանի որոշումները
Հոդված 22. Միջնորդ դատարանի որոշումները
1. Միջնորդ դատարանը իր որոշման մեջ պետք է ընդգրկի տեղեկություն օրենսդրության վերաբերյալ, փաստեր, գործի հետ կապված հիմքերով հանդերձ, և Պայմանավորվող կողմի խնդրանքով կարող է որոշում ընդունել պատասխանատվությունից ազատելու հետևյալ ձևերի վերաբերյալ`
ա) հայտարարություն, որ Պայմանավորվող կողմի գործողությունը հակասում է սույն Համաձայնագրում նշված իր պարտավորություններին,
բ) առաջարկ, որ Պայմանավորվող կողմը համապատասխանեցնի իր գործողությունները սույն Համաձայնագրում նշված իր պարտավորություններին,
գ) Պայմանավորվող կողմի ներդրողի, նրա ներդրման կորստի կամ վնասի դիմաց դրամական փոխհատուցում, կամ
դ) պատասխանատվությունից ազատելու ցանկացած այլ ձև, որին համաձայնել է այն Պայմանավորվող կողմը, որի դեմ որոշում է կայացվել, ներառյալ ներդրողի կրած վնասի դիմաց համապատասխան փոխհատուցումը:
2. Միջնորդ դատարանի որոշումը վեճի կողմ հանդիսացող կողմերի համար պետք է լինի վերջնական և պարտադիր: