ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԳլուխ 3 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. Սույն համաձայնագրի կիրառումը
Հոդված 25. Սույն համաձայնագրի կիրառումը
1. Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի այն ներդրումների նկատմամբ, որոնք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում կատարվել են, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից, որոնք կատարվել են ինչպես մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, այնպես էլ ուժի մեջ մտնելուց հետո:
2. Սույն Համաձայնագիրը չի կիրառվի այն հայցերի նկատմամբ, որոնք բավարարվել են մինչ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, կամ այն գործընթացների նկատմամբ, որոնք նախաձեռնվել են մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: