Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԳլուխ 3 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27. Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելը և տևողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելը և տևողությունը

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվող իրավական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերը պետք է ծանուցեն միմյանց: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման ամսին հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ պետք է մնա տասը տարի ժամկետով: Հետագայում այն պետք է երկարաձգվի անորոշ ժամկետով և կարող է դադարեցվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համապատասխան գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ներկայացնելուց տասներկու ամիս հետո:

3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը, պետք է սույն Համաձայնագրի դադարեցումից հետո հաջորդ տասը տարվա ժամկետում շարունակեն գործել սույն Համաձայնագրի 1-25-րդ հոդվածների դրույթները:

Կատարված է Երևան քաղաքում 2001 թ. հոկտեմբերի 17-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը պետք է տրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թ. փետրվարի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։