Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Ներդրումների ռեժիմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ներդրումների ռեժիմը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է կիրառի արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև ապահովի լիարժեք և հաստատուն պաշտպանվածություն և ապահովություն:

2. Պայմանավորվող կողմը չհիմնավորված պատճառներով կամ խտրական միջոցներով չպետք է վնասի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, գործողության մեջ դնելուն, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը, վաճառքին և լուծարմանը:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և իրենց ներդրումների նկատմամբ պետք է կիրառի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան սեփական կամ երրորդ երկրի ներդրողների և նրանց ներդրման կառավարման, գործողության մեջ դնելու, պահպանման, օգտագործման, տիրապետման, վաճառքի և լուծարման նկատմամբ ռեժիմն է, որն ավելի բարենպաստ կլինի ներդրողի համար:

4. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի այնպես, թե մի Պայմանավորվող կողմը պարտավոր է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին տրամադրել ներկայումս կամ ապագայում ցանկացած ռեժիմից օգուտ ստանալու հնարավորություն, առավելություն կամ արտոնություն, որոնք արդյունք են`

ա) ցանկացած անդամակցության ազատ առևտրի գոտուն, մաքսային միությանը, ընդհանուր շուկային, տնտեսական միությանը կամ ցանկացած բազմակողմ ներդրումային համաձայնագրի,

բ) հարկման հետ կապված ցանկացած միջազգային համաձայնագրի, միջազգային համաձայնության կամ ներքին օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։