Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Այլ պարտավորություններ
Հոդված 9. Այլ պարտավորություններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է կատարի իր պարտավորությունը, որը առաջանում է` կապված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացվող առանձին ներդրումների հետ:
2. Եթե յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը կամ այն միջազգային պարտավորությունները, որոնք գործում են կամ ապագայում կսահմանվեն Պայմանավորվող կողմերի միջև, բացի սույն Համաձայնագրով սահմանվածներից, ներառում են ընդհանուր կամ հատուկ կանոններ, որոնք իրավունք են տալիս մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ձեռնարկությունների կողմից կատարված ներդրումների նկատմամբ կիրառել ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա պետք է գործեն վերոհիշյալ կանոնները: