Հոդված 14
Հոդված 14
1. Այն դեպքերում, երբ սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող օգնությունը կարող է խախտել Պայմանավորվող Կողմի անկախությունը, անվտանգությունը, հասարակական կարգը կամ այլ կարևոր ազգային շահ կամ կարող է կապված լինել արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիքի բացահայտման հետ կամ կարող է չհամապատասխանել ազգային իրավական և վարչական դրույթներին, օգնությունը կարող է մերժվել:
2. Հայցվող ծառայության կողմից օգնությունը կարող է հետաձգվել, եթե այն խոչընդոտում է հետաքննության, հետապնդման կամ դատավարության իրականացմանը: Այդ դեպքում հայցվող ծառայությունը կխորհրդակցի հայցող ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարոևղ է ցուցաբերվել այնպիսի պայմաններով և հանգամանքներով, ինչպես կարող է պահանջել հայցվող ծառայությունը:
3. Եթե օգնությունը մերժվում կամ հետաձգվում է, ապա պետք է ներկայացվեն մերժման կամ հետաձգման պատճառները: