Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Հարցման դեպքում մաքսային ծառայությունները միմյանց տրամադրում են հետևյալ տեղեկատվությունը.

ա) արդյոք հայցող ծառայության պետության մաքսային տարածք ներմուծված ապրանքները օրինակա՞ն են արտահանվել հայցվող ծառայության պետության մաքսային տարածքից,

բ) արդյոք հայցող ծառայության պետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները օրինակա՞ն են ներմուծվել հայցվող ծառայության պետության մաքսային տարածք, ինչպես նաև համապատասխան տեղեկատվություն` հարցման հետ առնչություն ունեցող ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ կիրառված մաքսային ընթացակարգերի վերաբերյալ,

գ) արդյոք յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները պատշա՞ճ կերպով են տարանցվել,

դ) արդյոք Պայմանավորվող Կողմերից մեկի պետության մաքսային տարածքից արտոնությունների կիրառմամբ արտահանված ապրանքները պատշա՞ճ կերպով են ներմուծվել մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածք:

Պայմանավորվող Կողմերը համաձայն են ցանկացած մաքսային վերահսկողական միջոցառման դեպքում տրամադրել տեղեկատվություն վերահսկման ենթակա ապրանքների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։