Գլուխ XII · ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 17
Հոդված 17
1. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունները կձեռնարկեն միջոցառումներ, որպեսզի մաքսային իրավախախտումների հետաքննության կամ դրանց դեմ պայքարի համար պատասխանատու իրենց պաշտոնատար անձինք միմյանց հետ պահպանեն անհատական և անմիջական կապեր:
2. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունները որոշում են չիրականացնել վարչական արարողակարգեր սույն Համաձայնագրի իրագործումը հեշտացնելու համար:
3. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունները կփորձեն փոխհամաձայնության գալով լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կատարման ժամանակ ծագող ցանկացած խնդիր կամ տարաձայնություն:
4. Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունների միջև ծագող հակասությունները, որոնց վերացման համար ուղիներ չեն գտնվել, կկարգավորվեն դիվանագիտական ուղիներով: