Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն ամբողջ այն տեղեկատվությունը, որը կարող է օգնել հետևյալ հանգամանքները պարզաբանելուն.

ա) մաքսային ծառայությունների կողմից գանձվող մաքսային տուրքերի, այլ հարկերի, մուծումների ու վճարների հավաքագրումը և, մասնավորապես, տեղեկատվությունը, որը կարող է օգնել մաքսային նպատակներով բեռների արժեքների գնահատմանն ու դրանց սակագնային դասակարգման հաստատմանը,

բ) ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների իրագործում,

գ) Պայմանավորվող Կողմերից մեկի կամ երկուսի կողմից կնքված համաձայնագրերով չկարգավորվող` ազգային կանոնների կիրառում,

դ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և ատոմային նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրին և հասարակության առողջությանը վտանգ ներկայացնող այլ նյութերի ապօրինի փոխադրում,

ե) պատմական, մշակութային կամ հնագիտական նշանակալի արժեք ներկայացնող արվեստի գործերի փոխադրում,

զ) մաքսային տուրքերի և հարկերի բարձր դրույքաչափերով հարկման ենթակա ապրանքների փոխադրում,

է) մաքսային ոլորտին վերաբերող վիճակագրական տեղեկատվություն:

2. Եթե հայցվող ծառայությունը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, ապա նա փնտրում է այդ տեղեկատվությունը` հայցվող ծառայության պետության գործող օրենսդրության համաձայն:

3. Հայցվող ծառայությունը փնտրում է տեղեկատվությունը այնպես, ինչպես որ այն կիրականացներ իր համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։