Գլուխ XIII · ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 20
Հոդված 20
Պայմանավորվող Կողմերը պահանջի դեպքում կամ ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երրորդ տարվա վերջում կբանակցեն սույն Համաձայնագրի վերանայման նպատակով, եթե միմյանց չեն ծանուցում այդպիսի վերանայման անհրաժեշտության բացակայության մասին:
Ի վկայումն վերոնշյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թ. դեկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ժամանակ անհամապատասխանություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի սեպտեմբերի 1-ից: