Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Հայցվող ծառայությունը կտրամադրի տեղեկատվություն և հետախուզական տվյալներ ու կպահպանի հատուկ հսկողություն`

ա) հայցող ծառայությանը հայտնի մաքսային իրավախախտում կատարելու մեջ հայտնի կամ դրանում կասկածվող անձանց նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր մուտք են գործում հայցվող ծառայության պետության մաքսային տարածք և դուրս են գալիս այնտեղից,

բ) ապրանքների ապօրինի փոխադրման համար օգտագործվող նոր միջոցների և մեթոդների նկատմամբ,

գ) հայցող ծառայության կողմից ծանուցված` տեղափոխվող կամ պահեստավորված ապրանքների նկատմամբ, որոնք կասկածվում են հայցող ծառայության պետության մաքսային տարածքի ուղղությամբ ապօրինի տեղափոխման մեջ,

դ) փոխադրամիջոցների և բեռնարկղերի նկատմամբ, որոնք հայցող ծառայության կողմից կասկածվում են մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքում մաքսային իրավախախտումների իրականացման ժամանակ օգտագործման մեջ,

ե) շինությունների նկատմամբ, որոնք օգտագործվում են կամ հայցող ծառայության կողմից կասկածվում են մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքում մաքսային իրավախախտումներ իրականացնելու մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։