Գլուխ IV · ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հոդված 7
Հոդված 7
Պայմանավորվող Կողմերից մեկի մաքսային ծառայությունը իր սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությանը կտրամադրի հաշվետվություններ, վկայությունների գրանցումներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջական տեղեկատվություն և հետախուզական տվյալներ` կատարված կամ նախատեսվող գործարքների վերաբերյալ, որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ մաքսային իրավախախտում: