Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Եթե մի Պայմանավորվող Կողմի դատական կամ մաքսային մարմինները ներկայացնում են պահանջ` կապված իրենց մաքսային օրենսդրության դեմ կատարված իրավախախտումների հետ, ապա մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր պաշտոնատար անձանց` հանդես գալու որպես փորձագետներ այդ դատական կամ մաքսային մարմիններում:

2. Այդպիսի պաշտոնատար անձինք տալիս են իրենց պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերված փաստերի մասին վկայություն:

3. Ներկայանալու մասին պահանջում պետք է հստակ նշվի, թե որ դեպքի համար և ինչ լիազորություններով պաշտոնատար անձը պետք է ներկայանա:

4. Մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց` որպես փորձագետներ ներկայանալու մասին պահանջը պետք է կատարվի` համաձայն Պայմանավորվող Կողմերի պետություններում գործող օրենսդրությունների և այն միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների, որոնց կողմեր են հանդիսանում Պայմանավորվող Կողմերը:

5. Հայցող ծառայությունը պետք է ձեռք առնի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր տարածքում գտնվելու ընթացքում պաշտոնատար անձանց սեփական անվտանգության ամբողջական պաշտպանության և ցուցմունքների գաղտնիության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։