Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը կցուցաբերվի անմիջականորեն մաքսային ծառայությունների միջև:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնության մասին հարցումները ներկայացվում են գրավոր և ուղեկցվում են անհրաժեշտ համարվող փաստաթղթերով: Ելնելով անհրաժեշտությունից` հարցումները կարող են կատարվել բանավոր: Այդպիսի հարցումներն անմիջապես պետք է հաստատվեն գրավոր ձևով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված հարցումները պետք է ներառեն հետևյալ մանրամասները.

ա) հայցող մաքսային ծառայությունը,

բ) հարցման առարկան ու պատճառը,

գ) գործի համառոտ նկարագիրը, իրավական տարրերն ու վարույթի էությունը,

դ) եթե հայտնի է, ապա` գործին առնչություն ունեցող կողմերի անվանումներն ու հասցեները:

4. Սույն Համաձայնագրով նախատեսվող տեղեկատվությունը և հետախուզական տվյալները կփոխանցվեն այն պաշտոնատար անձանց, ովքեր այդ նպատակով հատուկ նշանակվել են յուրաքանչյուր մաքսային ծառայության կողմից: Նշանակված պաշտոնատար անձանց ցանկը կտրամադրվի մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայությանը:

5. Հաղորդագրությունը Պայմանավորվող Կողմերի միջև կիրականացվի անգլերեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։