Գլուխ VIII · ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 12
Հոդված 12
1. Եթե հայցվող ծառայությունը չունի պահանջվող տեղեկատվություն, ապա նա պետք է գործի իր օրենսդրության դրույթներին համապատասխան.
ա) կամ սկսի քննություն, որպեսզի ստանա նշված տեղեկատվությունը, կամ
բ) հարցումն անմիջականորեն փոխանցի համապատասխան իրավասու մարմնին, կամ
գ) հայտնի գործի հետ առնչություն ունեցող համապատասխան մարմինների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարվող ցանկացած քննություն կարող է ներառել գործի հետ առնչություն ունեցող անձի կամ փորձագետի գրավոր հայտարարությունը: