Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Գրավոր հարցման հիման վրա հայցող մաքսային ծառայության կողմից նշանակված հատուկ պաշտոնատար անձինք, հայցվող ծառայության թույլտվությամբ և գործող օրենսդրությանը համապատասխան, մաքսային իրավախախտումների հետաքննության նպատակով կարող են.

ա) հայցվող ծառայության գրասենյակներում տեղեկանալ փաստաթղթերի, գրանցամատյանների ու գործին վերաբերող այլ համապատասխան տվյալների մասին` մաքսային իրավախախտումների հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստանալու համար,

բ) ստանալ փաստաթղթերի, գրանցամատյանների և մաքսային իրավախախտումների հետ կապված այլ համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները,

գ) ներկա գտնվել հայցող ծառայության կողմից մյուս Պայմանավորվող Կողմի պետության մաքսային տարածքում կատարվող և հայցող ծառայությանը վերաբերող քննության ժամանակ:

2. Երբ հայցող ծառայությունների պաշտոնատար անձինք գտնվում են մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածքում սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված դեպքերում, նրանք ցանկացած ժամանակ պետք է կարողանան ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնական լիազորությունների կապակցությամբ:

3. Գտնվելու ընթացքում նրանց կտրամադրվի նույն պաշտպանվածությունը, ինչ որ մյուս Պայմանավորվող Կողմի մաքսային ծառայողներին` այնտեղ գործող օրենքներին համապատասխան, և նրանք պատասխանատու կլինեն ցանկացած իրավախախտման համար, որը նրանք կկատարեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։