Գլուխ XI · ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16
Հոդված 16
1. Սույն Համաձայնագրին համապատասխան` վարչական օգնության շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն կամ հետախուզական տվյալ կարող է օգտագործվել բացառապես սույն Համաձայնագրում նշված նպատակների համար և մաքսային ծառայությունների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տեղեկատվություն տրամադրող մաքսային ծառայությունները հատուկ հաստատել են, որ դրանք ենթակա են օգտագործման այլ նպատակների համար կամ այլ մարմինների կողմից:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն կամ հետախուզական տվյալ համարվում է գաղտնի և ենթակա է պաշտպանության նույն ձևով, ինչպես այդպիսի տեղեկատվությունը կամ հետախուզական տվյալը կպաշտպանվեր այն ստացող Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրությամբ: