Գլուխ II · ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրով սահմանված պայմաններում Պայմանավորվող Կողմերը իրենց մաքսային ծառայությունների միջոցով միմյանց կցուցաբերեն վարչական օգնություն` մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության և դրանց դեմ պայքարի նպատակով:
2. Սույն Համաձայնագիրը նախատեսված է միմիայն Պայմանավորվող Կողմերի միջև փոխադարձ վարչական օգնություն ցուցաբերելու համար: Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է իրավունք ընձեռեն որևէ մասնավոր անձի վերաբերյալ հավաքելու, թաքցնելու կամ մերժել ցանկացած փաստ կամ` խոչընդոտելու հարցման կատարմանը: