Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն տեղեկատվություն և հետախուզական տվյալ, որը կարող է օգնել` ապահովելու մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումը և մաքսային իրավախախտումների կանխարգելումը, հետաքննումը ու դրանց դեմ պայքարը:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը ցուցաբերվում է հայցվող ծառայության պետության գործող օրենսդրության և հարցվող մաքսային ծառայության իրավասության և հնարավորությունների սահմաններում: Անհրաժեշտության դեպքում մաքսային ծառայությունը կարող է ձեռնարկել միջոցներ, որպեսզի օգնությունը ցուցաբերվի այլ իրավասու մարմնի կողմից` համաձայն հայցվող Պայմանավորվող Կողմի պետության գործող օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։