Գլուխ IV · ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հոդված 8
Հոդված 8
1. Միայն այն դեպքերում, երբ հաստատված կամ վավերացված պատճենները բավարար չեն, պետք է պահանջվեն տեղեկատվության և հետախուզական տվյալներ պարունակող փաստաթղթերի բնօրինակ պատճենները, որոնք պետք է վերադարձվեն հնարավորին չափ արագ: Դրա հետ կապված` հայցվող ծառայության կամ երրորդ կողմերի իրավունքները մնում են անփոփոխ:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակվող ցանկացած տեղեկատվություն և հետախուզական տվյալ պետք է ուղեկցվի մեկնաբանմանը կամ օգտագործմանը համապատասխանող ամբողջական տեղեկատվությամբ:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում մի Պայմանավորվող Կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն և հետախուզական տվյալ չի կարող փոխանցվել երրորդ կողմի` առանց մյուս Պայմանավորվող Կողմի համաձայնության: