Հոդված 9
Հոդված 9
1. Պայմանավորվող Կողմերը, ելնելով իրենց ազգային օրենսդրության պահանջներից, իրենց հնարավորությունների սահմաններում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` միջազգային մակարդակով վերահսկելի մատակարարմանը համապատասխանող օգտագործումը թույլատրելու համար, փոխադարձ ընդունված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա, թմրադեղերի, հոգեներգործող նյութերի կամ դրանց փոխարինող սկզբնանյութերի ապօրինի տեղափոխման մեջ ներգրավված անձանց ինքնությունը որոշելու, ինչպես նաև նրանց դեմ իրավական գործողություններ ձեռնարկելու նպատակով:
2. Վերահսկելի մատակարարման օգտագործման մասին որոշումը կայացվում է «դեպքից դեպք» հիմքով: Անհրաժեշտության դեպքում և պայմանով, որ այն համապատասխանում է Պայմանավորվող Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը, կարող են հաշվի առնվել ֆինանսական պայմանավորվածությունները ու ձեռք բերված համաձայնությունները:
3. Ապօրինի փոխադրումը, որի վերահսկելի մատակարարումը համաձայնեցված է, իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ կարող է կանգնեցվել և կարող է թույլատրվել շարունակելու ընթացքը` ձեռք չտված կամ փոփոխված վիճակում, ամբողջությամբ կամ մասամբ փոխարինված թմրադեղերով, հոգեներգործող նյութերով կամ դրանց փոխարինող սկզբնանյութերով: