Գլուխ 2 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության նպատակը
Հոդված 10. Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության նպատակը
1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է:
2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) և իրականացնում իր կառուցվածքում գործող զբաղվածության պետական ծառայության միջոցով: