Գլուխ 6 · ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. Գործազրկության դեպքում սոցիալական աջակցությունը
Հոդված 26. Գործազրկության դեպքում սոցիալական աջակցությունը
1. Գործազրկության դեպքում սոցիալական աջակցության իրավունք ունեն այն անձինք, ովքեր չունեն սույն օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում նշված մեկ տարուց ավել ապահովագրական ստաժ:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն ընդգրկվելու մեկ տարուց ավել ապահովագրական ստաժ չունեցող անձանց համար սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող զբաղվածության աջակցության պետական ծրագրերում: