Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 29. Գործազրկության նպաստի նշանակման պայմանները

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Գործազրկության նպաստի նշանակման պայմանները

1. Գործազրկության նպաստ է նշանակվում գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձանց, ովքեր չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձանց) և ունեն առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ:

2. Զբաղվածության պետական ծառայությունը սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից:

3. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս:

4. Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

5. Գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը սահմանվում է 12 ամիս:

6. Եթե անձը գործազուրկի կարգավիճակ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նա գործազրկության նպաստի ստացման իրավունք կարող է ունենալ, եթե զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո ձեռք է բերել առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։