Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 39. Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ֆինանսավորումը
Հոդված 39. Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ֆինանսավորումը
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից: