Գլուխ 3 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 17. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը
Հոդված 17. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը
1. Գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով կարող են տեղեկություններ տալ զբաղվածության պետական ծառայություն` իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերի, սպասվող կառուցվածքային փոփոխությունների և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին:
2. Գործատուներն իրավունք ունեն՝
1) աշխատուժի ազատ ընտրության.
2) զբաղվածության պետական ծառայությունից ստանալու անվճար տեղեկատվություն աշխատուժի շուկայի վիճակի մասին.
3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս աշխատավարձի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: