Գլուխ 2 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
Հոդված 11. Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
1) աշխատանքի կամավորությունը և զբաղմունքի ազատ ընտրությունը.
2) անձանց զբաղվածության ապահովումը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
3) պետության պարտավորությունն անձանց զբաղվածության իրավունքի իրացման համար պայմանների ստեղծման հարցում.
4) մասնագիտական ուսուցման համակարգի կողմնորոշումը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան.
5) աշխատուժի ազատ տեղաշարժի (ներքին և արտաքին) ապահովումը.
6) սոցիալական գործընկերությունը.
7) գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանությունը: