Հոդված 309.10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը
Հոդված 309.10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը
1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքն էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հայտագրվում է այդ ապրանքների ձեռքբերման հետ կապված չեկերի, հաշիվների, բանկային վճարային փաստաթղթերի ու այլ փաստաթղթերի մեջ նշված՝ դրանց վերջնական արժեքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, իսկ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային գործառնությունների կատարման դեպքում՝ նաև էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից էլեկտրոնային առևտրային հարթակից ստացված՝ այդ ապրանքների ձեռքբերման հետ կապված տեղեկությունների հիման վրա (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)։
2. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը պետք է հայտագրվի հավաստի, քանակապես որոշելի և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա։
3. Միության մաքսային տարածքից արտահանվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին ուղղված է ապրանքների մաքսային հայտարարագրումը, և հայտագրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի արտահանվող ապրանքների արժեքի որոշումը նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ։
4. Մաքսային հսկողության արդյունքներով մաքսային մարմինն իր տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության հիման վրա որոշում է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը հետևյալ դեպքերում.
1) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերում այդ ապրանքների արժեքի մասին տեղեկությունների բացակայությունը կամ այդ փաստաթղթերի բացակայությունը.
2) այն ապրանքներն էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների հետ նույնականացնելու անհնարինությունը, որոնց վերաբերյալ տեղեկությունները պարունակվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերում.
3) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով չի հաստատվում էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների արժեքի մասին տեղեկությունների հավաստիությունը.
4) հայտագրվել է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ նույնանման ապրանքների շուկայական արժեքի համեմատ զգալիորեն ավելի ցածր արժեք։
5. Որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի մասին տեղեկատվություն մաքսային մարմինը կարող է օգտագործել նաև նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգներում և կայքերում նշված տեղեկությունները։
6. Մաքսային հայտարարագրում իրականացնող անձն իրավունք ունի ապացուցելու ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի մասին այն տեղեկությունների հավաստիությունը, որոնք հայտագրվել են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։
7. Սույն հոդվածի կիրառման նպատակներով «նույնանման ապրանքներ» ասելով պետք է հասկանալ այնպիսի ապրանք, որը համադրելի պայմաններով ձեռք է բերվել կամ վաճառքի համար առաջարկվում (առաջարկվել) է «Ինտերնետ» ցանցում՝ էլեկտրոնային առևտրային հարթակներում, ունի ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ներմուծվող ապրանքի բնութագրերին մոտ բնութագրեր, այսինքն՝ ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքի հետ համադրելի է ըստ իր ապրանքային նշանի, նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական և այլ բնութագրերի։
Մաքսային կարգավորման մասին անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության օգտագործման առանձնահատկությունները՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշելիս։».
40) 311-րդ հոդվածում՝
երրորդ պարբերությունը «դրանք հետադարձ ներմուծելիս» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքներ կարգավիճակ,» բառերով.
յոթերորդ պարբերությունը «պահպանման համար օգտագործվող» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների պահման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող» բառերով.
41) 319-րդ հոդվածի 1-ին կետը «անմաքս առևտրի խանութների» բառերից հետո լրացնել «, սույն օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցների, սենքերի (սենքերի մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի)» բառերով.
42) 379-րդ հոդվածի 1-ին կետը «7-րդ կետով» բառերից հետո ավելացնել «, 309.6 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերով» բառերով.
43) 384-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 կետով.
«6.1. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ կարող է սահմանվել, որ մաքսային մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված մտավոր սեփականության այն օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանը, որոնք ներառված են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում կամ մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման, ինչպես նաև կարող են սահմանվել այդ միջոցների կիրառման դեպքերն ու առանձնահատկությունները։
Եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքների մասով սահմանվի մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառում, ապա այդ միջոցները չպետք է ձեռնարկվեն իրավատիրոջ կողմից արտադրված ապրանքների նկատմամբ կամ նրա համաձայնությամբ։».
44) 397-րդ հոդվածում՝
1-ին կետում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողներ» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ և էլեկտրոնային առևտրի օպերատորներ» բառերով.
2-րդ կետը «ռեեստրում» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում» բառերով.
4-րդ կետի երկրորդ պարբերության առաջին և երկրորդ նախադասություններում «և 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «, 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 429.3 հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով.
45) 399-րդ հոդվածում՝
16-ին կետում՝
առաջին պարբերության մեջ՝
«Այն դեպքում, երբ» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձը միաժամանակ գործունեություն է իրականացնում (հավակնում է գործունեության իրականացմանը) որպես մաքսային ներկայացուցիչ, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր, ինչպես նաև այն դեպքում, երբ» բառերով.
«և (կամ) մաքսային փոխադրողի» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողի և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորի» բառերով.
«407-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին» բառերից հետո լրացնել «, 429.2 հոդվածի 4-րդ կետին,» բառերը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 - 1.3 ենթակետեր.
«1.1) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.
1.2) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.
1.3) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, մաքսային փոխադրողների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 ենթակետ.
«3.1) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ ենթակետեր.
«5) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.
6) մաքսային փոխադրողների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.
7) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, մաքսային փոխադրողների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր։».
17-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրող» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր» բառերով.
46) լրացնել հետևյալ բովանդակությամբ 60.1 գլուխ.
«Գլուխ 60.1
Էլեկտրոնային առևտրի օպերատորը