Անցնել բովանդակությանը

Հոդված 429.3. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 429.3. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու հիմքերը

1. Էլեկտրոնային առևտրի օպերատորին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու հիմքերն են՝

1) էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից սույն Օրենսգրքի 429.5 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-11-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները չկատարելը.

2) սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 309.8 հոդվածի 20-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը չկատարելը, ինչպես նաև տույժերը, տոկոսները ժամկետում չվճարելը, եթե դրանց վճարման ժամկետը սահմանված է սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ.

3) էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ իրեն էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու մասին դիմումը.

4) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.

5) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի։

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ հիմքեր՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։