Հոդված 1
Հոդված 1
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում («Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ հոդվածի 1-րդ կետում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1 ենթակետ.
«33.1) «էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք»՝ պարտադիր վճար, որը գանձվում է մաքսային մարմինների կողմից՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու կապակցությամբ.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-47.3 կետեր.
«47.1) «էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ.
47.2) «ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքներ, որոնք նախատեսված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար այն գործարքի շրջանակներում, որի կողմերից մեկը ֆիզիկական անձ է։ Նշված գործարքին չի դասվում ֆիզիկական անձանց միջև գործարքը.
47.3) «ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առևտրային հարթակներում՝ «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցի ռեսուրսների օգտագործմամբ՝ անդամ պետության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող (ժամանակավորապես գտնվող) ֆիզիկական անձի և օտարերկրյա անձի միջև գործարքի կամ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող (ժամանակավորապես գտնվող) ֆիզիկական անձի և անդամ պետության անձի միջև գործարքի շրջանակներում, և որոնք Միության մաքսային տարածքով տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից՝ այդ ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձանց հասցեով։ Նշված գործարքներին չեն դասվում ֆիզիկական անձանց միջև գործարքները.».
2) 7-րդ հոդվածի 4-րդ կետում «օգտագործման ապրանքներ» բառերից հետո ավելացնել «, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ» բառերը.
3) 13-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում «37-43-րդ գլուխներով» բառերը փոխարինել «37-43.1 գլուխներով» բառերով.
4) 29-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «37-րդ գլխով» բառերը փոխարինել «37-րդ և 43.1 գլուխներին համապատասխան (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով)» բառերով․
5) 38-րդ հոդվածում՝
6-րդ կետի 2-րդ պարբերությունում «և 309-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածի 3-րդ կետում և 309.6 հոդվածի 17-րդ կետում» բառերով.
18-րդ կետում «օգտագործման ապրանքների» բառերից հետո ավելացնել «, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերը.
6) 46-րդ հոդվածում՝
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք։».
լրացնել հետևալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով վճարման ենթակա են էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ հարկերը։
էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 43.1 գլխին համապատասխան:
Սույն գլխի և սույն Օրենսգրքի 7-11-րդ գլուխների դրույթները կիրառվում են սույն Օրենսգրքի 43.1 գլխով նախատեսված դեպքերում։».
7) 52-րդ հոդվածում՝
2-րդ կետի 3-րդ ենթակետում «և 309-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածի 3-րդ կետում և 309.6 հոդվածի 17-րդ կետում» բառերով.
3-րդ կետը «հայտարարագիր,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր» բառերով.
8) 53-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3097 հոդվածի 4-րդ կետը:» բառերով.
9) 54-րդ հոդվածում՝
1-ին կետում «և 309-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 14-րդ կետին և 309.7 հոդվածին» բառերով.
2-րդ կետի 1-ին ենթակետում «և 309-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներով, 309.6 հոդվածի 15-րդ կետով և 309.7 հոդվածով» բառերով.
10) 55-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը «ապրանքների մեկ հայտարարագրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ մաքսային ընթացակարգով ձևակերպվող և ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.
11) 57-րդ հոդվածի 1-ին կետում «և 309-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներին, 309.6 հոդվածի 17-րդ կետին և 309.7 հոդվածին» բառերով.
12) 58-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար և ձևակերպվում են այդ մաքսային ընթացակարգով, սույն Օրենսգրքի 309 .6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարելու ժամանակ» բառերով.
13) 67-րդ հոդվածի 2-րդ կետը «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
14) 71-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել «, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.
15) 72-րդ հոդվածում՝
1-ին կետում «և 295-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներին, 309.6 հոդվածի 14-րդ կետին և 309.7 հոդվածին» բառերով.
2-րդ կետի 1-ին ենթակետում «և 295-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներով, 309.6 հոդվածի 15-րդ կետով և 309.7 հոդվածով» բառերով.
16) 73-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը «ապրանքների մեկ հայտարարագրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ մաքսային ընթացակարգով ձևակերպվող և ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.
17) 74-րդ հոդվածի 1-ին կետում «և 295-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներին, 309.6 հոդվածի 17-րդ կետին և 309.7 հոդվածին» բառերով.
18) 76-րդ հոդվածի 4-րդ կետը «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
19) 82-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Սույն կետի երկրորդ պարբերության դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով այդ ապրանքների հայտարարատուի կողմից մաքսային գործառնությունների կատարման դեպքում։».
20) 83-րդ հոդվածի 6-րդ կետում «և 281-րդ հոդվածի 8-րդ կետով» բառերը փոխարինել «, 281-րդ հոդվածի 8-րդ կետով և 309.4 հոդվածի 1-ին կետով» բառերով.
21) 84-րդ հոդվածում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետ.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 429.5 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները։».
3-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն Օրենսգրքի 429.5 հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ այդ պատասխանատվությունը կրում է էլեկտրոնային առևտրի օպերատորը».
22) 92-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «պատճենը,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը և դրա պատճենը» բառերով, «ապրանքների հայտարարագրի» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով, «ապրանքների այդ հայտարարագիրը» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը» բառերով.
23) 104-րդ հոդվածում՝
1-ին կետի առաջին պարբերությունում «և 281-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «, 281-րդ հոդվածի 2-րդ կետով և 309.2 հոդվածի 2-րդ կետով» բառերով.
4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել «՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերով.
24) 105-րդ հոդվածում՝
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր։».
3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրն էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրման ժամանակ օգտագործվում է սույն Օրենսգրքի 309.4 հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված դեպքերում։».
25) 108-րդ հոդվածի 1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.
«15) սույն Օրենսգրքի 309.10 հոդվածում նշված՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտագրված արժեքը հաստատող փաստաթղթերը։».
26) 109-րդ հոդվածում՝
10-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
լրացնել հետևալ բովանդակությամբ 11-րդ կետ.
«11. Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետ միասին դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին չեն ներկայացվում՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝
1) թղթային կրիչով էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ներկայացում սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքում (դրա հետ միասին մաքսային մարմին ներկայացվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ).
2) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր։».
27) 111-րդ հոդվածի 3-րդ կետում «կամ տրանսպորտային միջոցի հայտարարագրի» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրի և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով.
28) 112-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին և երրորդ պարբերություններում «և տրանսպորտային միջոցի հայտարարագրում» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրում և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
29) 114-րդ հոդվածում՝
8-րդ կետում «պետք է իրականացվի» բառերը փոխարինել «, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը պետք է իրականացվեն» բառերով.
9-րդ կետը «օգտագործման,» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի» բառերով.
30) 118-րդ հոդվածում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետ.
«5.1. Եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ներկայացված են տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված 2 և ավելի էլեկտրոնային առևտրի ապրանքների մասին, ապա մաքսային մարմինն իրականացնում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների բացթողումը, որոնց առնչությամբ պահպանվել են սույն Օրենսգրքի 309.5 հոդվածի 1-ին կետով նախատեսված բացթողման պայմանները, եթե անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
Այն դեպքում, երբ փոխադրողի կողմից (մեկ անհատական բեռնագրով) առաքվող մեկ ուղղությամբ կամ մեկ միջազգային փոստային ուղղությամբ տեղափոխվում է էլեկտրոնային առևտրի մի քանի ապրանք, սույն կետի դրույթները կիրառվում են, եթե համապատասխան ուղղությամբ գտնվող բոլոր ապրանքների մասով պահպանվել են սույն Օրենսգրքի 309.5 հոդվածի 1-ին կետով նախատեսված բացթողման պայմանները։».
7-րդ կետում «և պաշարների» բառերը փոխարինել «, պաշարների և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերով, «և 37-39-րդ գլուխներով» բառերը փոխարինել «, 37-39-րդ գլուխներով և 3095 հոդվածով» բառերով.
31) 119-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին պարբերությունում «կամ մաքսային ներկայացուցչին» բառերը փոխարինել «, մաքսային ներկայացուցչին կամ էլեկտրոնային առևտրի օպերատորին» բառերով.
32) 136-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար։
«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ, սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականությունն առաջանում, դադարում կամ ենթակա է կատարման՝ սույն Օրենսգրքի 309.7 հոդվածին համապատասխան.».
33) 155-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.
«4.1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 309.6 հոդվածով սահմանված առանձնահատկությունները։».
34) 156-րդ հոդվածի 2-րդ կետի 1-րդ ենթակետում՝
«, իսկ սույն Օրենսգրքի» բառերը փոխարինել «սույն Օրենսգրքի» բառերով.
լրացնել «, ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները՝ այդ ապրանքների հայտարարատու հանդիսացող էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ սույն Օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված կառույցներում, սենքերում (սենքերի մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում)» բառերը.
35) 157-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «, իսկ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները պետք է ձևակերպվեն այն մաքսային ընթացակարգերով, որոնք կիրառվում են սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար» բառերով.
36) 161-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է սույն Օրենսգրքի 309.6 հոդվածին համապատասխան։».
37) 162-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականությունն առաջանում, դադարում է կամ ենթակա է կատարման՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 14-19-րդ կետերին համապատասխան:».
38) 256-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները սահմանված են սույն Օրենսգրքի 43.1 գլխով։».
39) V բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43 .1 գլխով.
«Գլուխ 43 .1
Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները