Հոդված 309.7. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը
Հոդված 309.7. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը
1. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից։
2. Սույն օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.
1) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ ապրանքների նկատմամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.
3) էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման մերժում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
4) մաքսային հայտարարագրի հետկանչ, սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, և (կամ) էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման չեղյալ ճանաչում՝ սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
5) էլեկտրոնային առևտրի ապրանքների բռնագրավում կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
6) մաքսային մարմնի կողմից սույն Oրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արգելապահում.
7) էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնում կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպում, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում, և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման) մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը։
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում սույն Օրենսգրքին համապատասխան՝ հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով։
Ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը։
5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները։