Անցնել բովանդակությանը

Հոդված 309.8. Մաքսատուրքերի կիրառումը և մաքսատուրքերի վճարման պարտավորության կատարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքների մասով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.8. Մաքսատուրքերի կիրառումը և մաքսատուրքերի վճարման պարտավորության կատարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքների մասով

1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքով հարկման օբյեկտ են համարվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները։

2. Պայմանավորված Միության մաքսային տարածք ներմուծվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներով և կիրառվող դրույքաչափերի տեսակներով՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով դրանց հաշվարկման բազա է համարվում այդ ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական բնութագիրը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով ապրանքի առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի համար, ծավալը կամ ապրանքի այլ բնութագրեր)։

Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 30910 հոդվածին համապատասխան։

3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի միասնական դրույքաչափը որոշում է Հանձնաժողովը։ Մաքսատուրքի այդ միասնական դրույքաչափը կարող է որոշվել՝ ելնելով ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից։

4. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերը, որոնց սահմաններում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող նորմերի սահմաններում, որոնք ավելի խիստ են, քան Հանձնաժողովի կողմից սահմանված նորմերը։

5. Էլեկտրոնային առևտրի այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվում են այդ ապրանքների ստացող հանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց հասցեով, արտահանվում են Միության մաքսային տարածքից առանց մաքսատուրքերի վճարման, եթե այլ բան սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից այդ ապրանքներն արտահանվում են։

Եթե անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքերի վճարման անհրաժեշտությունը, ապա այդ անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերով հարկվող օբյեկտը, այդ ապրանքների համար մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարեցման հանգամանքները, այդ պարտավորության կատարման ժամկետներն ու կարգը, այդ տուրքերը վերադարձնելու և բռնագանձելու կարգը։

6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ Միության մաքսային տարածք նորմուծվող և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային վճարները կիրառվում են սույն Օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան։

7. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը։

8. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափեր։

Եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով պահանջվում է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, ապա այդ վերահաշվարկը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

9. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի միասնական դրույքաչափի կիրառմամբ վճարման և (կամ) բռնագանձման ենթակա մաքսատուրքի գումարը որոշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման համար բազայի և մաքսատուրքի համապատասխան միասնական դրույքաչափի կիրառման եղանակով։

10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության կատարման պահը (վճարման օրը), էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարների և այլ դրամական միջոցների (փողերի) վերադարձման (հաշվանցման) կարգը սահմանվում են սույն Օրենսգրքի 6-10-րդ գլուխներին համապատասխան։

11. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք վճարողները այն անձինք են, որոնց մոտ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է սույն Օրենսգրքի 309.9 հոդվածին համապատասխան։

12. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։

13. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող հաշիվներին, որին, սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։

14. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության արժույթով, որին, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։

15. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման ձևերն ու եղանակները սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որին այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։

Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքն անկանխիկ կարգով վճարելու դեպքում և վճարողի հաշվին հանձնարարականի կատարման համար բավարար դրամական միջոցների (փողի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարների փոխանցման հանձնարարության կատարումը և պարտավոր է կատարել այն 1 գործառնական օրվա ընթացքում, եթե այն կատարելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ։

16. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման դեպքում սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նշված մաքսատուրքերը չեն վճարվում։

17. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։

18. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է վճարողի կողմից։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը նաև այլ անձանց կողմից կատարվելու հնարավորություն։

19. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է այն վճարելով սույն Օրենսգրքի 309.9 հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում՝ սույն հոդվածին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափերով։

Սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր՝ սույն Օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձը կատարվում են այն անդամ պետությունում, որտեղ սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձում իրականացնող մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 309.9 հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ստացել է այն հանգամանքների վրա հասնելը հաստատող փաստաթուղթ, որոնց դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է:

20. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով ու ժամկետներում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարողին ուղարկում է սահմանված ժամկետում այդ մաքսատուրքի գումարները չվճարելու մասին ծանուցում՝ բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Նշված ծանուցման ձևը, այդ ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

21. Մաքսային մարմինը չի ուղարկում սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի չվճարման փաստը հայտնաբերելու դեպքում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, և որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ սույն հոդվածին համապատասխան։ Նշված դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում։

22. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը սույն հոդվածի 20-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված այդ մաքսատուրքի բռնագանձմանը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 23-27-րդ կետում նշված առանձնահատկությունները։

23. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցներին են դասվում սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները:

24. Ի հավելումն սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ:

Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելու դեպքում, որոնց համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք չի վճարվել, այդ ապրանքների մասով այդպիսի մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարեցվում է։

25. Սույն հոդվածի 23-րդ և 24-րդ կետերում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցները կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը։

26. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում.

1) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ չվճարված մաքսատուրքի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը, լրացել է.

2) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.

3) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է այդ մաքսատուրքը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 309.9 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում.

4) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է սույն հոդվածի 24-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.

5) այն ֆիզիկական անձի մահվան վրա հասնելը, որի մոտ, սույն Օրենսգրքին համապատասխան, առաջացել է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորություն, կամ նրան մահացած հայտարարելը (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ սույն Օրենսգրքի 309.4 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունում նշված անձի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում).

6) այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր, որի մաքսային մարմնի կողմից կատարվում է բռնագանձումը:

27. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը բռնագանձվում է սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածում նշված մաքսային մարմինների կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։