Անցնել բովանդակությանը

Հոդված 429.2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 429.2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները

1. Որպես էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն իրականացնելուն հավակնող՝ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝

1) սեփականության իրավունքով, տնտեսավարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով, այդ թվում՝ միջազգային փոստային փոխանակման վայրերում (հաստատություններում) գտնվող կառույցներ, սենքեր (սենքի մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր) ունենալը, որոնք նախատեսված են էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման և (կամ) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ու անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանման համար (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (սենքեր, հրապարակներ))։ Եթե կառույցները (սենքերը, հրապարակները) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ գտնվում են վարձակալության տակ, ապա այդ կառույցների (սենքերի, հրապարակների) նկատմամբ վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի առնվազն 1 տարի ժամկետով կամ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ցանկացած այլ ժամկետով.

2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան սահմանվող չափով.

3) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ հետևյալի բացակայությունը.

սահմանված ժամկետում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տոկոսների, տույժերի վճարման չկատարված պարտավորություն.

իրավաբանական անձի նկատմամբ սնանկության գործընթաց հարուցելու փաստեր.

4) մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի հետ փոխգործակցություն ապահովող տեղեկատվական համակարգի առկայություն կամ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով մաքսային մարմնի հետ էլեկտրոնային առևտրի օպերատորի փոխգործակցության՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ եղանակի առկայությունը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների, այդ ապրանքների հետ կատարված գործառնությունների և այդ ապրանքները ձեռք բերած անձանց վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերն ու տեղեկություններն ուղարկելու նպատակով.

5) էլեկտրոնային առևտրի օպերատորի քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայությունը, որը կարող է առաջանալ ներկայացվող անձանց գույքին վնաս հասցվելու հետևանքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ապահովագրական գումարի չափով։

2. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու լրացուցիչ պայմաններ:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն իրականացնելուն հավակնող՝ իրավաբանական անձին առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է այդ անձի հաստիքակազմում առնվազն 2 աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող որակավորման պահանջներին իրենց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:

4. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման չափը սահմանում է Հանձնաժողովը։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման՝ Հանձնաժողովի կողմից սահմանված չափը գերազանցող չափ, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից իր գործունեության ոլորտը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կամ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարմամբ սահմանափակումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։