Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 34. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասության «` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման» բառերը փոխարինել «որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի (երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած և հաշվառված անձի) համադրման (այսուհետ՝ համադրում)» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Երեխայի որդեգրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն կարգը ներառում է որդեգրմանը վերաբերող, սույն օրենսգրքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված կարգավորումների ամբողջությունը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Որդեգրման ենթակա է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխան, որի ծնողները կամ միակ ծնողը մահացել են, ճանաչվել են մահացած, զրկվել են ծնողական իրավունքներից, հրաժարվել են երեխայից կամ, սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, երեխայի ծնողը հայտնել է իր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

1.2․ Որդեգրման ենթակա երեխայի հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:».

3) 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ նրան հայտնաբերած մարմնի կամ անձի կողմից Ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց անմիջապես հետո: Գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերողը պարտավոր է անհապաղ դրա մասին տեղեկացնել Ոստիկանությանը կամ համայնքի սոցիալական աշխատողին: Համայնքի սոցիալական աշխատողը կամ փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է տեղեկացնել երեխայի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և հարցումն ուղարկել Ոստիկանություն երեխայի հայտնաբերումից հետո՝ եռօրյա ժամկետում: Ոստիկանությունը ծնողներին չհայտնաբերելու դեպքում հարցման պատասխանը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո՝ ոչ շուտ, քան երեք ամսվա, և ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում:».

4) 4-րդ մասի «հնարավորություն չկա այդ ուղղ.երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու» բառերը փոխարինել «երեխաներին որդեգրելու ցանկություն չեն հայտնել երեխաների ազգականները կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերով, իսկ նույն մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների համար որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դառնում երեխաներին հաշվառման վերցնելուց երրորդ ամսին հաջորդող օրը:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում որդեգրման ենթակա երեխաների տվյալները տրամադրվում են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնին (այսուհետ՝ Կենտրոնական մարմին) օտարերկրյա որդեգրման գործընթացներն ապահովելու համար: Սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ երեխաների տվյալների հասանելիության և տրամադրման ժամկետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխային ցանկություն է հայտնել որդեգրել օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող խորթ հայրը, խորթ մայրը կամ մերձավոր ազգականը, և երեխայի տվյալները տրամադրվում են Կենտրոնական մարմնին երեխային հաշվառման վերցնելուն հաջորդող օրը: Սույն մասով նախատեսված որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում է Կենտրոնական մարմինը:

6. Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարների համատեղ հրամանով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։