Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-04-01-ից մինչև 2014-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 52. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փորձաքննությունները

գործել է մինչև 2014-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 52. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փորձաքննությունները

1. Լիազոր մարմինն օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դիմում է իրավասու մարմիններին օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նախագծերի փորձաքննություններն անցկացնելու համար:

2. Նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնելու թերությունները և կրկին ներկայացնելու փորձաքննության սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։