Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-04-01-ից մինչև 2014-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված 68. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը

գործել է մինչև 2014-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 68. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը

1. Բնության և շրջակա միջավայրի և ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է ընդերքօգտագործողների միջոցների հաշվին:

2. Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ անհաղթահարելի ուժի դեպքերում ընդերքի պահպանության միջոցառումներն իրականացվում են պետական ծրագրերով` պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին` որպես ընդհանուր բնապահպանական ծրագրի մաս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։