Հոդված 57. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը
Հոդված 57. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում:
2. Նախագծի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո:
3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը պետք է դիմի լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագիծը քննարկելու համար:
4. Օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված աշխատանքային նախագծի քննարկման համար լիազոր մարմին ներկայացված դիմումի գրանցման օրվանից` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով փորձաքննությունների: Դիմումի գրանցման օրվանից` 6 ամսվա ընթացքում, օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
5. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով աշխատանքային նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: