Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-04-01-ից մինչև 2014-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 56. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

գործել է մինչև 2014-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 56. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`

1) ընդերքի ընդլայնվող տեղամասի նկարագրությունը` մանրամասն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով, տվյալ հանքավայրի հաստատված, մարված պաշարների և օգտակար հանածոյի արդյունահանման տվյալներով.

2) փոփոխված նախագիծը.

3) նախատեսվող նոր ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ, եթե այդպիսիք նախատեսվում են.

4) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:

3. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե առկա են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը:

4. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի տեղամասի ընդլայնման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:

6. Ընդերքի տեղամասի ընդլայնման մասին դիմումի գրանցման օրվանից հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների: Դիմումի գրանցման օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում ընդերքօգտագործողն իրավունք ունի վերացնելու թերությունները և կրկին ներկայացնելու փորձաքննության սույն մասով սահմանված ժամկետի ընթացքում:

7. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։