Հոդված 69. Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը
Հոդված 69. Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը
1. Օգտակար հանածո արդյունահանողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը:
2. Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ընդերքօգտագործողի պարտականությունը ներառվում է ընդերքօգտագործման պայմանագրում:
3. Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում և բացառապես օգտագործվում են`
1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով ստանձնված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.
2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով ստանձնված, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.
3) ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով:
4. Բնապահպանական աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկացումները:
5. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին: